Plug and Play-ի չորրորդ նախաաքսելերացիոն ծրագրի հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 24-ը
օգոստոսի 20, 2026
Plug and Play Armenia-ի՝ ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) հուլիսի 9-ից մեկնարկած հայտերի ընդունումը շարունակվում է։
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն, բարձրացնել ներդրումային գրավչությունը:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է, իրականացվելու է առկա ձևաչափով՝ շաբաթական 3 օր (երկուշաբթիից չորեքշաբթի):
Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 10–15 ստարտափ ընկերություններ, որոնք հնարավորություն են ունենալու աշխատել միջազգային փորձառու մենթորների հետ՝ ստանալով խորհրդատվություն, անհատական մենթորություն, գործնական գիտելիքներ: Մասնակիցներին նաև նախապատրաստելու են հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Plug and Play-ի պաշտոնական կայքում լրացնել հայտ՝ հետևյալ հղումով: