Նոր նամականիշ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
սեպտեմբեր 28, 2026
Սեպտեմբերի 28-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային:
Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Արիապատիվ Անտե Արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր հոգևորական, հասարակական, գիտական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1676-1749թթ.)՝ «Սուրբ Ղազար կղզու տեսարան» փորագրանկարի (փորագրող՝ Ջուզեպպե Կարլո Ձուկկի, XVIII դ., Վենետիկ) խորապատկերին:
Նամականիշի վրա պատկերված են նաև «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» և «350 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: