Նոր բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովին և ցուցահանդեսին
նոյեմբեր 03, 2026
Նոյեմբերի 3-ին հատուկ դրոշմակով մարվել է երկկողմանի բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» թեմային:
Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Բացիկի դիմերեսին պատկերված են «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ 2026» և «տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Բացիկի դարձերեսին պատկերված է 2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար:
Բացիկի չափսերը 150,0 x 110,0 մմ է։ Տպաքանակը՝ 500 հատ։