NEST-Մասսայական ուսուցում ծրագրի մեկնարկը տրված է

օգոստոսի 27, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համագործակցությամբ իրականացվող «NEST․հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության շրջանակում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագիրը։

Ծրագրի մեկնարկը տրվել է Հրազդան  քաղաքում՝ տեղի երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ։  Իրականացման գործընկերն է «8.18 Քոնսալթինգ» ընկերությունը։

Դասընթացին մասնակցում է 18 տեղացի և տեղահանված երիտասարդ, որոնք առաջիկա ամիսների ընթացքում ձեռք կբերեն ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ։

Ծրագրի մեկնարկային փուլը նվիրված է «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացմանը։ Մասնակիցներն ուսումնասիրում են արդյունավետ հաղորդակցության և համագործակցության, բանակցային արվեստի և ինքնակառավարման, առաջնորդության և ստեղծագործական  մտածողության, խնդիրների լուծման, հնարավորությունների ճանաչման, ձեռնարկատիրական հմտություններ։

Ծրագրի հաջորդող փուլերում նախատեսվում են մասնագիտական ու տեխնիկական վերապատրաստումները: Մասնակիցները կհմտանան  թվային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման մեջ։

«Մասսայական ուսուցում» ծրագրի  նպատակն է բարձրացնել երիտասարդների աշխատանքային արտադրողականությունը, պատրաստել նրանց  ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին  և ամրապնդել  մրցունակությունը։