«Մասսայական ուսուցում» ծրագրի դասընթացների մասնակցության վերջնաժամկետներն ու մանրամասները
օգոստոսի 13, 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության, «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամի, «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի», Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի և «8.18 Քոնսալթինգ», գործընկեր կազմակերպությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում կիրականացնեն թվային գրագիտության և նոր տեխնոլոգիական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։
Դասընթացներին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները՝ հաշվի առնելով իրենց բնակավայրը և տվյալ դասընթացի համար սահմանված թիրախային խմբին համապատասխանությունը։ Յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված է դիմելու առանձին վերջնաժամկետ։
Հետաքրքրված անձինք կարող են ծանոթանալ դասընթացների անցկացման մանրամասներին և մինչև սահմանված ժամկետը լրացնել մասնակցության հայտը։
Դասընթացների մանրամասները՝
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Քաղաք և անցկացման վայր
-
Վանաձոր - Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
-
Գյումրի - Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
-
Սիսիան -Սիսիանի լաբորատորիա
-
Ագարակ -Ագարակի լաբորատորիա
-
Երևան - Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ
-
18-29 տարեկան երիտասարդներ
-
30-40 տարեկան կանայք
-
Պետական և համայնքային ծառայողներ
-
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23
Գրանցման հայտ՝ https://forms.gle/pFSCZBSdbuZf6RW46
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Մարզ/քաղաք
-
Երևան
-
Արարատի մարզ
-
Արմավիրի մարզ
-
Արագածոտնի մարզ
-
Կոտայքի մարզ
-
Վայոց ձորի մարզ
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ
-
18-29 տարեկան երիտասարդներ
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 30
Գրանցման հայտ՝ https://forms.gle/98bq6e9GCAxnabHN6
«Ինովացիոն կենտրոն» հիմնադրամ
Քաղաք և անցկացման վայր
-
Երևան - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն
-
Եղեգնաձոր - Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
-
Հրազդան - Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ`Հրազդանում և Եղեգնաձորում
-
18-29 տարեկան երիտասարդներ
-
30-40 տարեկան կանայք՝ Հրազդանում և Եղեգնաձորում
-
Պետական և համայնքային ծառայողներ՝ Հրազդանում և Եղեգնաձորում
-
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 20
Գրանցման հայտ՝ https://forms.gle/ifuX2E4YG7rYS3Bi9
Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն
Մարզ/քաղաք
-
Գորիս - Սյունիքի մարզ
-
Օշական/Աշտարակ - Արագածոտնի մարզ
-
Դիլիջան - Տավուշի մարզ
-
Արմավիր/Վաղարշապատ - Արմավիրի մարզ
-
Գավառ - Գեղարքունիքի մարզ
-
Երևան
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ՝ Արագածոտնի, Տավուշի և Արմավիրի մարզերում
-
18-29 տարեկան երիտասարդներ
-
30-40 տարեկան կանայք՝ Սյունիքի, Արագածոտնի և Տավուշի մարզերում
-
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք՝ Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում
-
Սոցիալական և ընտանեկան նպաստառուներ՝ Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25
Գրանցման հայտ՝ https://forms.gle/SJVtbJ8KVfWTfzwy6
Տեխնոլոգիական կրթության հիմնադրամ
Քաղաք
-
Մեղրի
-
Կապան
-
Եղեգնաձոր
-
Նոյեմբերյան
-
Վարդենիս
-
Ճամբարակ
-
Կողբ
-
Ալավերդի
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ
-
18-29 տարեկան երիտասարդներ
-
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք՝ առաջնահերթություն տալով աշխատանք չունեցող դիմորդներին
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25
Գրանցման հայտ՝ https://forms.gle/ezpCFkd4Zik5cTYW9
«8.18 Քոնսալթինգ»
Մարզ
-
Լոռու մարզ
-
Տավուշի մարզ
-
Սյունիքի մարզ
-
Կոտայքի մարզ
Թիրախային խմբեր
-
15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ
-
18-29 տարեկան երիտասարդներ
-
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 15
Գրանցման հայտ՝ https://forms.gle/51iAsoxFo51F5VWM6
«Մասսայական ուսուցում» ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում՝ ՄԱԶԾ-ի «NEST հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության տարբեր խմբերի շրջանում թվային և արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության, կիբեռանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացմանն ու տարածմանը՝ ապահովելով դրանց հասանելիությունն ու կիրառական ուսուցումը