«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
հունիսի 22, 2026
«NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է։
Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հունիսի 29-ը՝ ժամը 16:00-ն։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնի և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։
Ծրագրի նպատակն է տեխնոլոգիական գրագիտության և հմտությունների զարգացման միջոցով բարձրացնել գործազրկության բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերի աշխատունակությունն ու մրցունակությունը Հայաստանում։ Ծրագիրը միտված է թվային և արհեստական բանականության (ԱԲ), կիբեռանվտանգության, ինչպես նաև փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը, տարածմանը և արդյունավետ կիրառմանը՝ արդյունքահեն ուսումնա-վարքաբանական մոդելների կիրառմամբ։
Մրցույթին մասնակցող կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու առաջարկներ՝ 2026 թվականի հուլիս–նոյեմբեր ժամանակահատվածում ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման համար։ Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր պետք է պարտադիր ներառի բոլոր չորս հմտությունները՝ թվային գրագիտություն, ԱԲ գրագիտություն, կիբեռանվտանգություն և փափուկ հմտություններ:
Մեկ կազմակերպության համար առաջարկի առավելագույն գումարը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։ Մրցույթի արդյունքում ընտրվելու են մի քանի ընկերություններ և/կամ ՔՀԿ-ներ, որոնք համատեղ կապահովեն առնվազն 1,000 շահառուի վերապատրաստումը Երևանում և հատկապես ՀՀ մարզերում։
Մրցույթի պայմաններին, մանրամասն տեղեկատվությանը և հայտադիմումների ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/QNLLM
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել 055 613 361 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել impactstation.am@undp.org էլեկտրոնային հասցեին: