Հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային
նոյեմբեր 05, 2026
Նոյեմբերի 4-ին մարվել է հատուկ ծրար` նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:
Հատուկ ծրարի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 17-րդ դափնեկիր՝ «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆֆարիանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2026 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ»-ին արժանացած 17-րդ դափնեկիրը՝ «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆֆարյանը:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: