Միջազգային օլիմպիադաներում հաջողության հասած հայ դպրոցականներին նվիրված միջոցառում

սեպտեմբեր 14, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ  Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղի «Վուդս» կենտրոնում սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում։

Միջոցառման նպատակն է արժևորել հայ դպրոցականների միջազգային հաջողությունները, ընդգծել նրանց գիտելիքների, հետևողական աշխատանքի և նվիրումի կարևորությունը, խրախուսել նրանց հետագա մասնագիտական զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրվածությունը արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։

Միջոցառման ընթացքում IOAI-ի հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև շփվելու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառմանը հրավիրվում են առարկայական օլիմպիադաներում հաջողությամբ հանդես եկած դպրոցականները, մասնավորապես՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագիտական ու տեխնոլոգիական ուղղություններով բարձր արդյունքներ արձանագրած աշակերտները, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձիք:

Միջոցառման մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Միջոցառման մանրամասները

  • Ամսաթիվ՝ սեպտեմբերի 16, 2026թ.
  • Ժամը՝ 16:00
  • Վայր՝ «Վուդս» կենտրոն
  • Հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, Ազատության փողոց, 2-րդ գիծ