Մեկնարկել է «IDEX 2027» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը
հոկտեմբեր 20, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հայտարարում է 2027 թվականի հունվարի 25-29-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2027» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
«IDEX»-ը Մերձավոր Արևելքի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ մեկ հարթակում համախմբելով բարձրաստիճան պաշտոնյաների, զինված ուժերի ներկայացուցիչների և պաշտպանական արդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային արտադրողների։
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբն ու ձևաչափը՝ նախարարությունն այս տարի ևս կազմակերպում է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կազմակերպությունների մասնակցությունը «IDEX 2027» միջազգային ցուցահանդեսին՝ «Հայաստան» միասնական տաղավարով։ Սա հնարավորություն կտա ներկայացնելու պաշտպանական և սպառազինության ոլորտներում հայկական կազմակերպությունների մշակումները։
Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը՝ հետևյալ հղումով:
«IDEX 2027» ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում՝ https://www.idexuae.ae/en։
Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության և կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդես մուտքի ծախսերը։ Մասնակից կազմակերպություններն իրենց միջոցներով կապահովեն ավիատոմսերի և կեցության ծախսերը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 304 404 հեռախոսահամարով։