ictstat.am կայքում արձանագրված տեխնիկական խնդիրների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ

հունիսի 23, 2026

Տեղեկացնում ենք, որ ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքում այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ, ինչով պայմանավորված՝ որոշ ընկերություններ չեն կարողանում մուտք գործել համակարգ և ներկայացնել հաշվետվություններ։

Խնդիրը գտնվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում։

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

❗ԿԱՐԵՎՈՐ Է. Քանի որ խափանումը կրում է բացառապես տեխնիկական բնույթ, այս ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունների նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվելու։

Խնդրի ամբողջական կարգավորումից անմիջապես հետո շտեմարանում առկա բոլոր ընկերությունները կստանան անհատական ծանուցումներ, հայտարարություն կհրապարակվի նաև նախարարության պաշտոնական հարթակներում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար: