Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
հունիսի 26, 2026
Հունիսի 26-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը,«Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստր՝ Նունե Թորոսյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014թթ):
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ջիմ Թորոսյանի աշխատանքներից մի քանիսը՝ «Կասկադ» համալիրի մի հատվածը (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմեո Ջուլհակյան):
Գեղաթերթիկի վրա առկա են նաև «ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Ջիմ Թորոսյանի լուսանկարը տրամադրվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից: