ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է անկախ փորձագետների ներգրավման նախաձեռնության մեկնարկի մասին

օգոստոսի 17, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է անկախ փորձագետների ներգրավման նախաձեռնության մեկնարկի մասին։

Եթե ունեք համապատասխան փորձ ու հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և ցանկանում եք Ձեր մասնագիտական ներուժը ներդնել պետական ծրագրերի լավարկման ու ոլորտի զարգացման գործում, հրավիրում ենք համագործակցության։

Առաջարկվող ոլորտներն են՝

• Արհեստական բանականություն (ԱԲ)

• Կապ և փոստ

• Տիեզերական գործունեություն

• Գիտատեխնիկական գործունեություն

• Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացում, այդ թվում՝ ստարտափների զարգացում և նորարարության խթանում

• Թվայնացում

• Նախարարության գործունեությանն առնչվող այլ ուղղություններ։

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել CV-HR@hti.am էլեկտրոնային հասցեին։

Ուշադրություն ․ընթացակարգին չհամապատասխանող կամ պահանջվող տեղեկատվությունը չպարունակող հայտերը չեն դիտարկվի։

Ձեր մասնագիտական փորձառությունն ու նորարար մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի համար։

Պարտադիր պայման

Նամակի «Subject / Առարկա» դաշտում անհրաժեշտ է հստակ նշել դիտարկվող ոլորտը։ Օրինակ՝ Subject՝ «Արհեստական բանականություն»։