Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով (COP17)» թեմային
հոկտեմբեր 29, 2026
Հոկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով (COP17)» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը:
Նամականիշի վրա պատկերված է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի լոգոտիպը, ինչպես նաև առկա է «Գործելով հանուն բնության» համաժողովի կարգախոսը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկի վրա պատկերված են թիթեռնիկի թևեր, որտեղ արտացոլված է Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը։ Գեղաթերթիկի վերևի հատվածում առկա է «ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: