«Cisco Networking Academy Camp Armenia 2026» ծրագրի արդյունքներն ամփոփված են

հոկտեմբեր 15, 2026

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և «Cisco Networking Academy»-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացված «Cisco Networking Academy Camp Armenia 2026» կրթական ծրագրի արդյունքները։ 

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են անվճար դասընթացներ հինգ հիմնական ուղղություններով՝ «Թվային գրագիտություն» (Digital Awareness), «Կիբեռանվտանգության ներածություն» (Introduction to Cybersecurity), «Հետաքննության արվեստ» (The Art of Investigation), «Ժամանակակից արհեստական բանականության ներածություն» (Introduction to Modern AI) և «Մրցունակ ինքնակենսագրականի կազմում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ» (Update Your Resume with AI)։

Դասընթացների 396 մասնակցից 130-ը հաջողությամբ անցել է  եզրափակիչ քննական փուլը և  ստացել  մասնագիտական որակավորումը հավաստող սերտիֆիկատներ։

Հաշվի առնելով դասընթացների պահանջարկը, արդյունավետությունն ու մասնակիցների հետաքրքրվածությունը՝ նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև 2027 թվականին։

Միջոցառումը կազմակերպվել և համակարգվել է «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի կողմից՝ «BAU BRANDING»-ի աջակցությամբ։