Հայտարարություն՝ նախարարի տեղակալի օգնականի թափուր պաշտոնի վերաբերյալ
սեպտեմբեր 28, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված և տեխնոլոգիական ոլորտին քաջատեղյակ մասնագետի՝ նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար։ Փնտրում ենք վստահելի և նախաձեռնող մասնագետի, ով կկարողանա արդյունավետ կազմակերպել նախարարի տեղակալի աշխատանքային օրակարգը, հանդիպումներն ու միջոցառումները, համակարգել հանձնարարականների կատարման ընթացքը և ազատ կողմնորոշվել բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։
Հիմնական պարտականությունները
- նախարարի տեղակալի օրակարգի, հանդիպումների և զանգերի պլանավորում և կառավարում,
- հանդիպումների և միջոցառումների կազմակերպում, նախապատրաստում և մասնակցություն,
- հանձնարարականների գրանցում և կատարման ընթացքի վերահսկում՝ առաջադրանքների կառավարման (task management) հարթակների միջոցով,
- պատասխանատուների և վերջնաժամկետների հստակեցում ու վերահսկում,
- գործընկերների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների ու այցելուների հետ գրավոր և բանավոր հաղորդակցություն,
- հանդիպումների համար անհրաժեշտ նյութերի, ամփոփագրերի և նամակների պատրաստում՝ հայերեն և անգլերեն,
- ընթացիկ, ավարտված և ժամկետանց առաջադրանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում։
Ներկայացվող պահանջները
- պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն,
- բարձր տեխնոլոգիաների, ՏՏ և արհեստական բանականության ոլորտների հիմնական եզրույթների և արդի միտումների ընդհանուր ըմբռնում,
- միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- կազմակերպվածություն, ճշտապահություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և զգոնություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- արհեստական բանականության գործիքների (ChatGPT, Claude և այլն), առաջադրանքների կառավարման հարթակների և այլ թվային գործիքների վստահ օգտագործում,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք՝
- ինքնակենսագրական (CV),
- կարճ ուղեկցող նամակ՝ նշելով, թե ինչու եք համապատասխանում այս պաշտոնին։
Փաստաթղթերն ուղարկեք cv.dpt-ast@hti.am էլեկտրոնային հասցեին։
Նամակի թեմայում պարտադիր նշեք՝
Դիմում | Նախարարի տեղակալի օգնական | Անուն Ազգանուն
Դիմումների վերջնաժամկետը՝ 09.10.2026 թ. ներառյալ։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով։