Հայտարարություն` տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար
սեպտեմբեր 15, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության փորձագետի
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման, մարդկային կապիտալի զարգացման և ծրագրերի մոնիթորինգի բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը: Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները.
· «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի» (այսուհետ՝ Օրենք) շրջանակում տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպմանն և իրականացմանն աջակցություն։
· Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում:
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք փորձագետի կողմից ակնկալվում է հետևյալ գործառույթների իրականացումը՝
1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի» (այսուհետ՝ Օրենք) շրջանակում տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպման և իրականացման շրջանակում՝
- աջակցել պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության, գործիքների, անհրաժեշտ ձևաչափերի մշակման և կատարելագործման աշխատանքներին,
- աջակցել մոնիթորինգի և գնահատման արդյունքների հիման վրա հաշվետվությունների, տեղեկանքների, վերլուծական և ամփոփ նյութերի պատրաստմանը,
- աջակցել մոնիթորինգի արդյունքների հիման վրա պետական աջակցության ծրագրերի և գործիքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակմանը,
- իրականացնել Օրենքով և դրանից բխող իրավական ակտերով նախատեսված մոնիթորինգի և գնահատման գործընթացների պատշաճ իրականացմանն ուղղված այլ աշխատանքներ:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում՝
- «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող աշխատանքների իրականացում,
- Համապատասխան ոլորտային, նաև միջազգային փորձի ուսումնասիրում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
· իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
· անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
· հաղորդակցության հմտությունների տիրապետում:
Փորձագետը պարտավոր է՝
· Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
· Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
· Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
· Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.09.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
· մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: