Հայտարարություն՝ Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 24-33.1-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

օգոստոսի 27, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ`

 ՀՀ ԲՏԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի մասնագետի (ծածկագիր՝  24-33.1-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:

ՀՀ ԲՏԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի մասնագետի (ծածկագիր՝  24-33.1-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝ 

  անձնագիր, ՀԾ համարանիշ կամ նույնականացման քարտ,

  կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ,դիպլոմ),

  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 31-ը ժամը 24:00:

 Հայտարարությունը հրապարակվել է https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով:

Հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնակա նաշխատավարձը 139776 (մեկ հարյուր երեսունինչ հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:

 Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք

 Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):