Փորձագետ

Հայտարարություն՝ Նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

հուլիսի 09, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության փորձագետի

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունը (այսուհետև՝ Վարչություն) իր առջև դրված խնդիրների և նպատակների իրագործման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները` տեխնոլոգիական էկոհամակարգի կայուն և շարունակական զարգացումը, հանրության շրջանում տեխնոլոգիական գրագիտության բարձրացումը, խթանում է մարդկանց, կազմակերպությունների, տեխնոլոգիաների և ռեսուրսների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ ուղղված նորարարական ներուժի բացահայտմանը և ազգային արդյունաբերության մրցունակության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով՝ անհրաժեշտություն է առաջացել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում ներգրավել փորձագետ.

1. Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

1)   Տեղական և միջազգային տեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բազայի պարբերական համալրում և տվյալների շարունակական ճշգրտում,

2) Տեղական և միջազգային տեխնոլոգիական, ոլորտային առանձին մասնագիտական ընկերությունների բազայի պարբերական համալրում և տվյալների շարունակական ճշգրտում,

3) Տեղական և միջազգային տեխնոլոգիական դեմքերի բազայի ստեղծում և պարբերական համալրում,

4) Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված  բաժնի գործառույթների միջազգային փորձի, ոլորտի կառավարման քաղաքականության, ռազմավարությունների, միասնական սկզբունքների և ստանդարտների ուսումնասիրում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·       Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

·       Բարձրագույն կրթություն

·       Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն

·       Հետազոտական աշխատանքների իրականացման կարողություն          

· Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն        

Փորձագետը պարտավոր է՝

·      Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:

· Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

·      Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

· Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի հուլիսի  15-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.07.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ 010590045,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

·      դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.

·   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.

·    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·      անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

·      մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: