Հայտարարություն` կապի և փոստի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար
սեպտեմբեր 15, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԻ ԵՎ ՓՈՍՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կապի և փոստի վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է։ Կապի ոլորտում Վարչության խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների և ծառայությունների վերաբերյալ տվյալների շարունակական հավաքագրում, ստուգում, համակարգում և վերլուծություն, տարածքային հասանելիության և ծածկույթի գնահատում, ոլորտային զարգացման ծրագրերի և սահմանված պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգ, ինչպես նաև որոշումների նախապատրաստման համար անհրաժեշտ վերլուծական, համեմատական և ամփոփ նյութերի պատրաստում։ Նշված աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներգրավել համապատասխան մասնագիտական գիտելիքներ և վերլուծական կարողություններ ունեցող փորձագետի։
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք փորձագետի կողմից ակնկալվում է հետևյալ գործառույթների իրականացումը՝
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք փորձագետի կողմից ակնկալվում է հետևյալ գործառույթների իրականացումը՝
1. Կապի ենթակառուցվածքների, ծածկույթի և ծառայությունների հասանելիության վերաբերյալ տվյալների հավաքագրում, համակարգում և վերլուծություն՝
– հավաքագրել, համադրել, ստուգել և պարբերաբար թարմացնել ֆիքսված և շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, լայնաշերտ ինտերնետի, օպտիկամանրաթելային և այլ կապի ենթակառուցվածքների, բջջային ծածկույթի և ծառայությունների տարածքային հասանելիության վերաբերյալ տվյալները՝ պարտադիր նշելով տվյալների աղբյուրը և արդիականացման ամսաթիվը,
– համադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կարգավորող մարմնից, օպերատորներից և այլ իրավասու կազմակերպություններից ստացված տվյալները, բացահայտել դրանց միջև առկա անհամապատասխանությունները, տվյալների բացերը և լրացուցիչ ճշտում պահանջող հարցերը,
– վերլուծել կապի ծառայությունների հասանելիության և ծածկույթի վիճակը, առանձնացնել չսպասարկվող կամ թերսպասարկվող բնակավայրերն ու տարածքները, գնահատել տարածքային անհամաչափությունները, ենթակառուցվածքային բացերը և զարգացման առաջնահերթ ուղղությունները,
– Վարչության իրավասությունների սահմաններում համակարգել և վերլուծել ոլորտային զարգացման ու ներդրումային ծրագրերի, կարգավորող մարմնի որոշումների, լիցենզիաների, թույլտվությունների և այլ իրավական ակտերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ տվյալները, հետևել դրանց կատարման ընթացքին և պատրաստել համապատասխան վերլուծական ամփոփումներ,
– ձևավորել և վարել աշխատանքային աղյուսակներ ու տվյալների շտեմարաններ, պատրաստել ամփոփ ցուցանիշներ, քարտեզագրման և տվյալների այլ պատկերավորման համար անհրաժեշտ նյութեր, թեմատիկ տեղեկանքներ և վերլուծական զեկույցներ,
– ուսումնասիրել համապատասխան միջազգային փորձը և, Հայաստանի Հանրապետության ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնելով, մշակել հիմնավորված առաջարկություններ՝ կապի ենթակառուցվածքների հասանելիության, ծառայությունների տարածքային ընդգրկման, զարգացման արդյունավետության և ենթակառուցվածքային բացերի նվազեցման վերաբերյալ։
2. Կապի ոլորտային քաղաքականության, իրավական կարգավորումների և միջազգային համագործակցության վերլուծական աջակցություն՝
– մասնակցել կապի ոլորտին առնչվող իրավական ակտերի, ռազմավարությունների, հայեցակարգերի, ծրագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրությանը և դրանց վերաբերյալ վերլուծական նյութերի, դիտարկումների և առաջարկությունների պատրաստմանը,
– ըստ հանձնարարության՝ պատրաստել տեղեկանքներ, համեմատական վերլուծություններ և դիրքորոշման ձևավորման համար անհրաժեշտ նյութեր՝ Հեռահաղորդակցության միջազգային միության և կապի ոլորտում գործող այլ միջազգային կամ տարածաշրջանային կառույցների շրջանակներում քննարկվող հարցերի վերաբերյալ,
– աջակցել պետական մարմինների, կարգավորող մարմնի, կապի օպերատորների և այլ շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային տեղեկատվության հավաքագրմանը, համակարգմանը և ամփոփմանը, ինչպես նաև ստացված նյութերի հիման վրա տեղեկանքների և պատասխանների նախագծերի պատրաստմանը,
– կատարել կապի ոլորտում Վարչության կանոնադրական խնդիրներից և սույն ծրագրի նպատակներից բխող այլ մասնագիտական, վերլուծական և կազմակերպչական աշխատանքներ՝ անմիջական ղեկավարի կոնկրետ հանձնարարությամբ։
3. Սույն ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական ակնկալվող արդյունքներն են՝
– կապի ոլորտային տվյալների համակարգված, ստուգելի և պարբերաբար թարմացվող աշխատանքային շտեմարանի ձևավորում և վարում,
– կապի ենթակառուցվածքների, բջջային և ֆիքսված կապի ծածկույթի ու ծառայությունների հասանելիության վերաբերյալ ամփոփ աղյուսակների, ցուցանիշների և, անհրաժեշտության դեպքում, քարտեզագրման նյութերի պատրաստում,
– չսպասարկվող կամ թերսպասարկվող բնակավայրերի, ենթակառուցվածքային բացերի, տվյալների անհամապատասխանությունների, ռիսկերի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ թեմատիկ վերլուծական նյութերի պատրաստում,
– ոլորտային ծրագրերի, պարտավորությունների կատարման, ենթակառուցվածքների զարգացման և հասանելիության բարելավման վերաբերյալ Վարչության որոշումների ու առաջարկությունների մշակման համար գործնական կիրառություն ունեցող հիմնավորված առաջարկությունների ներկայացում,
– կատարված աշխատանքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացում՝ կատարված աշխատանքի, ստացված արդյունքների, բաց հարցերի և հաջորդ քայլերի հստակ նկարագրությամբ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
– Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
– բարձրագույն կրթություն
– հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի կամ անգլերենի լավ տիրապետում,
– «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, դրանից բխող իրավական ակտերի և կապի ոլորտի հիմնական գործընթացների իմացություն,
– մեծածավալ տվյալների հավաքագրման, համադրման, ստուգման և վերլուծության, ինչպես նաև պաշտոնական, վերլուծական և հաշվետվական նյութերի պատրաստման կարողություն,
– աղյուսակային տվյալների մշակման ծրագրերով և ժամանակակից տեղեկատվական գործիքներով աշխատելու հմտություն, քարտեզագրման կամ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) կիրառման փորձը՝ որպես առավելություն,
–վերլուծական մտածողություն, ճշգրտություն, պատասխանատվություն, հաղորդակցության, համագործակցության և կազմակերպչական հմտություններ։
Փորձագետը պարտավոր է՝
· Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
· Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
· Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
· Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.09.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
· մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: