Փորձագետ

Հայտարարություն՝ ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

հուլիսի 02, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերույան կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության փորձագետի

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչությունը (այսուհետև՝ Վարչություն) իր առջև դրված խնդիրների և նպատակների իրագործման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակմանը, 
  • մշակում ու ապահովում է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումներն ու իրականացման աշխատանքները,
  • մշակում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծերը,
  • մասնակցում է նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների, այդ թվում նաև զորավարժարաններում, կազմակերպման աշխատանքներին։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների                  իրականացման դեպքով՝ անհրաժեշտություն է առաջացել Կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչությունում ներգրավել փորձագետ.

       1. Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

  • Մասնակցել և իրականացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին։
  • Մասնակցել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումներին ու իրականացման աշխատանքներին:
  • Մասնակցել սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծերի մշակման աշխատանքներին:
  • Մասնակցել նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների կազմակերպմանը:
  • Մասնակցել նախարարության կառավարմանը վերապահված պետական բաժնեմաս ունեցող՝ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ընդգրկված ընկերությունների կառավարման աշխատանքներին:
  • Այլ ընթացիկ աշխատանքների և հանձնարարականների կազմակերպում և կատարում։
  • Կատարում է Կոմիտեի նախագահի և Վարչության պետի կողմից տրված առաջադրանքները,                                                         
  • Իրականացնում է Կոմիտեի և Վարչության գործառույթներից բխող այլ աշխատանքներ,                                                                                   
  • Նախապատրաստում է Կոմիտեի և Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթեր, ինչպես նաև մասնակցում է դրանց վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, մեթոդական պարզաբանումների ու ուղեցույցների մշակման աշխատանքներին,
  • Կոմիտեի նախագահի և Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող և Վարչության գործառույթներին առնչվող քննարկումներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն
  • հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • հաշվետվությունների կազմման և վերլուծությունների կատարման փորձ,               
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:       

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի հուլիսի  7-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.07.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ 010590049,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: