Հայտարարություն՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
հոկտեմբեր 26, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ֆինանսատնտեսագիտական վարչության գործառույթներից է նախարարության հաշվապահական հաշվառման վարման ապահովումը, որն ամենօրյա և անընդհատ գործընթաց է՝ ապահովելով նախարարության բնականոն գործունեությունը: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նախարարության կողմից խստացվել են հաշվետվողականության մեխանիզմները՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով, ինչը բերել է աշխատանքների ծավալների ավելացման: Միջանկյալ հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների վերլուծության ծավալները ևս ընդլայնվել են:
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝
- Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի հաշվին նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների կազմում և մուտքագրում clienttreasury համակարգ,
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման աշխատանքների իրականացում,
- հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացում,
- Նախարարության աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների համար անհրաժեշտ հաշվարկների կատարում,
- կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված փաստաթղթերի ճշտության ստուգումը, հաշվառում և վճարում,
- Եկամտային հարկի հաշվետվության կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- Բարձրագույն կրթություն,
- հայերենի, ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում,
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝ - Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.10.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: