Փորձագետ

Հայտարարություն՝ նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

նոյեմբեր 10, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուկայի հետազոտության և զարգացման վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) Շուկայի հետազոտության և զարգացման վարչությունն իրականացնում է շուկայի հետազոտության, վերլուծության, ոլորտի զարգացման միտումների գնահատման, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի մշակմանն ուղղված գործառույթներ։

Վարչության կանոնադրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է աշխատանքների համակարգված պլանավորում, վերլուծական և հետազոտական գործընթացների ստանդարտացում, տվյալահեն որոշումների կայացման մեխանիզմների ներդրում, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում։

Վերոնշյալ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի պատշաճ համակարգման և զարգացման ապահովման համար առաջացել է շուկայի հետազոտության և վերլուծության ոլորտում փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն, ով իր մասնագիտական բարձր որակավորման և փորձի շնորհիվ աջակցություն կցուցաբերի Շուկայի հետազոտության և զարգացման վարչության գործառույթների իրականացմանը։

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1.  Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։
  2. Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։
  3. Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։
  4. Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։
  5. Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։
  6. Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
  • իրավաբանական մասնագիտական գիտելիքներ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 30.12.2026թ․

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.11.2026թ. ներառյալ:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010 59-00-49,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: