Հայտարարություն՝ Նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար
օգոստոսի 14, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուկայի հետազոտության և զարգացման վարչության փորձագետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) շուկայի հետազոտության և զարգացման վարչությունն իրականացնում է շուկայի հետազոտության, վերլուծության, ոլորտի զարգացման միտումների գնահատման, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի մշակմանն ուղղված գործառույթներ։
Վարչության կանոնադրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է աշխատանքների համակարգված պլանավորում, վերլուծական և հետազոտական գործընթացների ստանդարտացում, տվյալահեն որոշումների կայացման մեխանիզմների ներդրում, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում։
Վերոնշյալ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի պատշաճ համակարգման և զարգացման ապահովման համար առաջացել է շուկայի հետազոտության և վերլուծության ոլորտում փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն, ով իր մասնագիտական բարձր որակավորման և փորձի շնորհիվ աջակցություն կցուցաբերի Շուկայի հետազոտության և զարգացման վարչության գործառույթների իրականացմանը։
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝
1. Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։
2. Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։
3. Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։
4. Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։
5. Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։
6. Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով ՝
Փորձագետի կողմից իրականացվելու է՝
1. Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։
2. Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։
3. Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։
4. Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։
5. Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։
6. Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
· իրավաբանական մասնագիտական գիտելիքներ,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
· տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 15.10.2026թ․
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.08.2026թ. ներառյալ:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010 59-00-49,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
· մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է