Փորձագետ

Հայտարարություն՝ իրավաբանական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

սեպտեմբեր 25, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեսական բանականության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) կողմից մշակվող իրավական ակտերի ծավալների և ոլորտային առանձահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է Նախարարության իրավաբանական վարչությունում ներգրավել փորձագետ։

Փորձագետը ներգավվում է, մասնավորապես՝ Ռազմարդյունաբերական համալիրին վերաբերող «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտերի մշակման, լրամշակման, արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև դրանց հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրություն, վերլուծություն կատարելու համար:  

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • «Իրավագիտություն»  մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, իրավաբանական գիտելիքների, իրավաբանական հմտությունների տիրապետում, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու հմտություններ:
  • Փորձագետը պարտավոր է՝
  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.09.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: