Հայտարարություն` թվայնացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար
օգոստոսի 19, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թվայնացման վարչության փորձագետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թվայնացման վարչությունը մշակում է Հայաստանի Հանրապետության թվայնացման, կիբեռանվտանգության, տվյալների, արհեստական բանականության և տվյալագիտության միասնական քաղաքականությունը, թվային փոխակերպման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման, թվային կառավարման ներդրման, պետության կողմից մատուցվող ծառայությունների թվային եղանակով արագ, որակյալ և մատչելի լուծումների միջոցով հասանելիության ապահովման, թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովման միջոցառումների մշակումը և թվային լուծումների ստեղծման և զարգացման շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության իրականացման աշխատանքներ:
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝
1) թվային օրակարգից բխող օրենսդրական դաշտի վերլուծության, գործողությունների ծրագրերի մշակման,
2) էլեկտրոնային փաստաթղթի, Էլեկտրոնային թվային ստորագրության, ինքնության նույնականացման և վավերացման նոր լուծումների ներդրման և խթանման միջոցառումների մշակման,
3) օրենսդրական նախագծերի քննարկման նպատակով պետական մարմինների հետ հանդիպումների կազմակերպման, արդյունքների ամփոփման, առաջարկների կազմման,
4) էլեկտրոնային նույնականացման միջոցների օգտագործման և վստահության ծառայությունների պատշաճ և անվտանգ մատուցման և հարակից օրենքների նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմիններից առաջարկությունների ստացման, ամփոփման,
5) էլեկտրոնային առևտրի և հարակից օրենքների նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմիններից առաջարկությունների ստացման, ամփոփման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությունում՝ կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով ներգրավել փորձագետ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· Բարձրագույն կրթություն․
· Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
· Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
· Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
· Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
· Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
· Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
· Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
· Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.08.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
· մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: