Արտաքին մրցույթ՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.1-Մ2-2) թափուր պաշտոնը համալրելու համար
հուլիսի 03, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.1-Մ2-2)
Արտաքին մրցույթ
ՀՀ ԲՏԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ ԲՏԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև 2026 թվականի հուլիսի 10-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 17 -ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 19-ին 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ):
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
- ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199) https://www.arlis.am/hy/acts/143723
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27) https://www.arlis.am/hy/acts/218698/latest
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53) https://www.arlis.am/hy/acts/218696/latest
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38) https://www.arlis.am/hy/acts/204205
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)
- «Գնումների մասին» ՀՀ օրենք /Գնումներ, ֆինանս, գործեր/(«Գնումների մասին» ՀՀ օրենք Հոդված 1, 2, 3, 6, 9, 10, 13, 15, 16, 18, 19, 21, 23, 24, 25, 26, 28, 30, 32, 33, 34) www.arlis.am/hy/acts/121796
- ՀՀ օրենքը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» /Գնումներ, Ֆինանս.//(«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2, 2, 3, 4, 6, 8, 10, 12, 15, 17, 19 հոդվածներ) www.arlis.am/hy/acts/121480
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք,/Ֆինանս./(հոդված 2, 5, 12, 14, 18, 20, 23, 30, 33) www.arlis.am/hy/acts/208608/latest
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք(ՀՀ օրենք, հոդված 5, 6, 19, 22)
- www.arlis.am/hy/acts/218698/latest
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք /ֆին./(հոդված 5.1, 9, 11, 16) www.arlis.am/hy/acts/214371/latest
- «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,(հոդված 4, 9, 11, 12, 16, 17,18, 19, 22) www.arlis.am/hy/acts/150887/latest
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Գնումների մասին» ՀՀ օրենք
- ՀՀ բյուջետային համակարգի մասին»
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
- «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):