«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիր

հունիսի 24, 2026

Նկարագիր

«Ներուժ»՝ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը պետական նախաձեռնություն էրորն իրականացվել է 2018-2025 թվականներին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Ծրագրի նպատակն էր խթանել մասնագիտական հայրենադարձությունընպաստել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և սփյուռքահայ տեխնոլոգիական ձեռներեցների ներգրավմանը Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական կյանքում։

Ծրագրին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ստարտափների սփյուռքահայ հիմնադիրներ և համահիմնադիրներ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրինհանդիպելու ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետմասնակցելու մասնագիտական դասընթացների և մենթորական ծրագրերիինչպես նաև փորձագիտական հանձնաժողովին ներկայացնելու իրենց ստարտափ գաղափարներն ու լուծումները:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր Հայաստանում ընկերության գրանցումը և գործունեության ծավալումըինչը նպաստում էր նորարարական ընկերությունների զարգացմանն ու տեխնոլոգիական ներուժի ընդլայնմանը Հայաստանում։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվել են անհատական և խմբային մենթորական աջակցությունգործարար կապերի ստեղծման հնարավորություններ և ֆինանսավորման ներգրավման վերաբերյալ խորհրդատվություն։

Հաղթող թիմերը որոշվել են մասնագիտական գնահատող հանձնաժողովի կողմից և արժանացել դրամաշնորհային աջակցության՝ իրենց բիզնես նախաձեռնություններն իրականացնելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկատվություն

«Ներուժ 1.0» (2018)

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-21-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից։ Մասնակցել է 71 ստարտափ՝ 27 երկրից։ Ծրագրի արդյունքում 9 ստարտափ արժանացել է 5-15 մլն ՀՀ դրամ դրամաշնորհների։

«Ներուժ 2.0» (2019)

Իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։ Մասնակցել են 47 տեխնոլոգիական ստարտափի 80 ներկայացուցիչ՝ 17 երկրից։ Մրցանակային ֆոնդը կազմել է 80 մլն ՀՀ դրամ, հաղթող է ճանաչվել 6 ստարտափ։

«Ներուժ 3.0» (2022)

Իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

«Ներուժ 4.0» (2023)

Ծրագրին մասնակցել է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից։ Մրցանակային ֆոնդը կազմել է 90 մլն ՀՀ դրամ, հաղթող է ճանաչվել 6 ստարտափ։

«Ներուժ 5.0» (2024)

Ծրագրին մասնակցել են 26 ստարտափ՝ 16 երկրից։ Ծրագրի շրջանակում համագործակցություն է հաստատվել Plug and Play Tech Center միջազգային աքսելերատորի հետ, որի մենթորները կազմակերպել են դասընթացներ և տրամադրել անհատական մենթորություն։ Մրցանակային ֆոնդը կազմել է 90 մլն ՀՀ դրամ, հաղթող է ճանաչվել 6 ստարտափ։

«Ներուժ 6.0» (2025)

Ծրագրին մասնակցել են 32 ստարտափ՝ 18 երկրից։ Շարունակվել է համագործակցությունը Plug and Play Tech Center միջազգային աքսելերատորի հետ։ Մրցանակային ֆոնդը կազմել է 90 մլն ՀՀ դրամ, հաղթող է ճանաչվել 6 ստարտափ։

Ծրագրի արդյունքները

2018-2025 թվականների ընթացքում «Ներուժ» ծրագիրը համախմբել է հարյուրավոր սփյուռքահայ ձեռներեցների և նորարարների աշխարհի տարբեր երկրներից՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, միջազգային կապերի ընդլայնմանը և մասնագիտական հայրենադարձության խթանմանը։

«Ներուժ»՝ սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը 2026 թվականից այլևս չի իրականացվում։