Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է Աքսելերացիոն ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսված «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի 2024թ. շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների համար։

«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին (այսուհետ՝ Ընկերություններ) աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդհայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում: Ծրագրի շրջանակներում Ընկերություններին կտրամադրվի աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Այդ նպատակով հայտարարվել է ծառայությունների գնման մրցույթ:

Մրցույթի բյուջեն՝ առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ:

Սույն գնման մրցույթների անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթներին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարությունների հրապարակման օրվանից հաշված 14-րդ օրվա ժամը 11:00-ն (15.12.2023թ․) հետևյալ հղումներով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9904077 :

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակումներից օրվանից հաշված 14-րդ օրվա ժամը 11:00-ին (15.12.2023):

Գնման մրցույթների ծածկագիրն է 2024/06: 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին:

Հեռախոս` 010 590 075, 010 590 174

Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։