Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթ՝ 2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների համար Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 50 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ:

Ինկուբացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 174 հեռախոսահամարներով։

Նմանատիպ գրառումներ