Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթ՝  2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի  հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում:

Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:

Ծրագրի մրցույթի ընդհանուր  բյուջեն կազմում է առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  010 590 075, 010 590 174 հեռախոսահամարներով։

Նմանատիպ գրառումներ