Նմանատիպ գրառումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023 թվականի հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք23» («DigiTec23»)  ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

 

Նախարարությունը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով՝ ներկայացնելով ոլորտային նորաստեղծ ընկերություններին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

 

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը՝ հետևյալ հղումով:

 

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:

 

«ԴիջիԹեք23»-ի մասին
2005 թվականից ի վեր «ԴիջիԹեք»-ը տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական իրադարձությունն է, որի ընթացքում մի քանի տասնյակից ավել ցուցադրողներ ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու տեխնոլոգիական լուծումները:

 

Այս տարի «ԴիջիԹեք»-ը կանցկացվի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում և կկրի «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։

 

«ԴիջիԹեք23»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա:

 

Միջոցառման մանրամասները հետևյալ հղումով՝ https://www.digitec.am/:

 

Մասնակցության հետ կապված հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38, 010-59-01-62 հեռախոսահամարներով: