Նմանատիպ գրառումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ Նիդերլանդների հետ ձևավորված գործընկերային դրական փորձը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, իրականացվող ծրագրերն էլ առաջիկայում կընդլայնվեն և նոր շոշափելի արդյունքներ կգրանցեն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային կառավարման բնագավառներում: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովման հարցերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Նիդերլանդներն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, շեշտել երկու երկրների ընդգծված հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդայնման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր, որտեղ նախարարությունն ակտիվ ներգրավվածություն կունենա։

Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում: