Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։

Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Ամազոն Վեբ Սերվիսից հրավիրված փորձագետներ։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ամազոն Վեբ Սերվիսի ռազմավարական նախաձեռնությունների ղեկավար Մարկ Վիերստրան։

Գևորգ Մանթաշյանը ողջունել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը նման նախաձեռնության համար, նշել է, որ Հայաստանը թևակոխել է թվայնացման ռազմավարության իրագործման արդի, որի ընթացքում շատ կարևոր է տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացումը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարբեր գործընկերների՝ այդ թվում Ամազոն Վեբ Սերվիսի հետ համագործակցելու ճանապարհին, ինչը կավելացնի ազգային մրցունակությունը:

Սթիվ Ալգիերին՝ ներկայացնելով Ամազոն Վեբ Սերվիսի թիմի ներկայացուցիչներին, նշել է, որ նրանք կարող են լուծել այնպիսի բարդագույն խնդիրներ, որոնց լուծումներն անհնար են թվում։ Նա նաև ընդգծել է, որ ամպային գործիքներն արդի դարաշրջանում լավագույն տեխնոլոգիաներից մեկն են, և ոգևորված են, որ մասնագիտական աջակցություն են ցուցաբերում այս գործընթացին։

Ներկաներին ողջունել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը, կարևորել մշակույթի ոլորտի թվայնացումը, նշել, որ այն կենսական կարիք է՝ մշակութային ժառանգությունը պահպանելու, այն ապագա սերունդներին փոխանցելու համար։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ֆիլմերի թվայնացման և արխիվացման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մի շարք մանրամասներ։

Հատկանշական է, որ Ամազոն Վեբ Սերվիսի թիմի աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել ազգային արխիվներում, ինչպես նաև սիրողական կինոարտադրողների մոտ պահպանված հին հայկական ֆիմերը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։

Բացի այս, հիշեցնենք նաև, որ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։

Նմանատիպ գրառումներ