Նմանատիպ գրառումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:

Նախարարները կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունները՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա, անդրադարձել են ռազմաարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտներում առկա համագործակցությանն ու  հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերի 4–7-ը Կահիրեում կայանալիք Եգիպտոսի ​​ «EDEX 2023» պաշտպանական ցուցահանդեսի մանրամասները, մտքեր փոխանակել ռազմաարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։