Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մինչև փետրվարը 1-ը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել մեկանգամյա պետական աջակցություն ստանալու համար

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Աջակցության նպատակն է մեղմել ԱՄՆ դոլարի և Եվրոյի արժեզրկման պատճառով ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասները, պահպանել առկա աշխատատեղերը:

Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի (բազային ժամանակահատված)  համար ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ կբավարարեն ստորև նշված պայմաններին՝

  • բազային ժամանակահատվածում համարվել են ավելացված արժեքի հարկ վճարող և իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի տոկոսը կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58.2, J62.01, J62.02, J62.03, J63.11, J63.12 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները,
  • արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը բազային ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը,
  • բազային ժամանակահատվածի և վճարման նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների համագումարը մայիսին տրված եկամտային հարկի հաշվետվության ֆոնդի 80%-ից պակաս չէ,
  • դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 1-ն է:

Նմանատիպ գրառումներ