Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «ExpoElectronica 2023» ցուցահանդեսի հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ExpoElectronica 2023» ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:   Այս տարի էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների 25-րդ ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը:

«ExpoElectronica»-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հայկական ոլորտային ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Armenia» միասնական տաղավարում:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 17֊ն է:

Ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:

Ցուցահանդեսի  մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու  համար կարող եք անցնել հղումով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 59 01 63 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ