Ծրագրի արդյունքները կամփոփվեն ս․թ․ դեկտեմբերին:
«Մասսայական ուսուցում» ծրագիր
Նկարագիր
2026 թվականի «Մասսայական ուսուցում» ծրագիրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն իրականացնում է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության շրջանակում:
Նախաձեռնությունն իրականացվում է 2026 թվականի ապրիլից, իսկ բուն ծրագիրը մեկնարկել է օգոստոսից և կավարտվի նոյեմբերի 30-ին: Անվճար հիմունքներով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում անցկացվում են թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։ Նախատեսվում է ավելի քան 1300 հոգու մասնակցություն:
Դասընթացներն իրականացնող գործընկեր-կազմակերպություններն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը», «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը, «Տեխնոլոգիական կրթություն» հիմնադրամը և «8.18 Քոնսալթինգ» ՍՊԸ-ն:
Դասընթացները կազմակերպվում են 2 մոդուլով, որոնց բովանդակությունն ու ձևաչափը հարմարեցված են սահմանված թիրախային խմբերի հատուկ կարիքներին և ուսումնառության ձևերին: Մոդուլներից յուրաքանչյուրը ներառում է նվազագույնը 20 ժամ (60 րոպե) դասարանային և նվազագույնը 10 ժամ (60 րոպե) առցանց ուսուցում, ինչպես նաև լրացուցիչ ներգրավվածություն մոտիվացիոն հանդիպումներում և դեպքերի քննարկումներում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել թվային և ԱԲ գրագիտության ոլորտում քաղաքականությունների մասնակցային մշակման գործիքակազմ, մշակել առկա և առցանց ուսումնական ծրագրեր ու կրթական մոդելներ, ապահովել ծրագրի շարունակական մշտադիտարկում, գնահատում և արդյունքների վերլուծություն, ինչպես նաև իրականացնել ԱԲ գրագիտության և մշակույթի տարածման իրազեկման արշավներ։
Ծրագրի արդյունքների հիման վրա նախատեսվում է մշակել մասսայական կրթության համակարգային մեխանիզմ, որը հետագայում հնարավորություն կտա նույն մոդելով արագ ներդնել նաև այլ տեխնոլոգիական ուղղություններով ուսուցման ծրագրեր՝ ելնելով երկրի զարգացման և աշխատաշուկայի պահանջներից։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է թվային և ԱԲ գրագիտության, կիբեռանվտանգության կիրառման և արդյունավետ օգտագործման հետ կապված մարտահրավերների համալիր հաղթահարումը երկրում՝ մասսայական կրթության համակարգային մեխանիզմի փորձարկման միջոցով։ Այն հնարավորություն կտա ապահովել նոր ձևավորվող և պահանջարկ ունեցող թվային հմտությունների արագ, շարունակական և կիրառական տարածումը Հայաստանի բնակչության տարբեր խմբերի շրջանում՝ խթանելով նոր տեխնոլոգիաների արագ յուրացումն ու արդյունավետ կիրառումը։
Թիրախային խումբը
Ծրագրի թիրախային խմբերն են՝
· 15-17 տարեկան ավագ դպրոցականները,
· 18-29 տարեկան երիտասարդները,
· 30-40 տարեկան միջին տարիքի կանայք,
· Սոցիալական և ընտանեկան նպաստառուները,
· Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
· Հանրային ծառայողները:
Մասնակցության չափորոշիչները
Մասնակցության չափորոշիչները սահմանվել են ըստ թիրախային խմբերի առանձնահատկությունների:
Մասնակցության պայմանները
2026 թվականի «Մասսայական ուսուցում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ:
Դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու հավաքագրումն իրականցվել է դասընթացներն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ ըստ իրենց կողմից ընտրված թիրախային խմբի և սահմանված չափորոշիչների:
Լրացուցիչ տեղեկատվություն
Մինչ 2026 թ․ «Մասսայական ուսուցում» միջոցառումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում: Վերջինս իրականացվում էր 2020 թվականից և նպատակ ուներ աջակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ուսուցմանն ու վերապատրաստմանը:
2023 թվականից սկսած՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել աշխատանք գտնելու ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։
2024 թվականին «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի բնակիչների շրջանում կազմակերպվեցին տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքում՝ շուրջ 400 մասնակցի համար:
2025 թվականին դասընթացներն իրականացվել են ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 16 համայնքում՝ շուրջ 700 մասնակցի համար:
Դասընթացների ավարտից հետո սովորողները գիտելիքներ են ստացել ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների, արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
2026 թ․ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» միջոցառման «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում:
Ծրագրի արդյունքները կամփոփվեն ս․թ․ դեկտեմբերին:
Կոնտակտային տվյալներ
Հեռ․՝ +374 10590175
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե՝ [email protected]
- 15-17 տարեկան ավագ դպրոցականները
- 18-29 տարեկան երիտասարդները
- 30-40 տարեկան միջին տարիքի կանայք
- սոցիալական և ընտանեկան նպաստառուները
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք
- Հանրային ծառայողները:
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում անհրաժեշտ տեղեկատվությունը:
Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար։
- 15-17 տարեկան ավագ դպրոցականները
- 18-29 տարեկան երիտասարդները
- 30-40 տարեկան միջին տարիքի կանայք
- սոցիալական և ընտանեկան նպաստառուները
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք
- Հանրային ծառայողները:
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում անհրաժեշտ տեղեկատվությունը:
Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար։