Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթ. մասնակցող կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու առաջարկներ

  • Հրապարակվել է՝ 03/06/2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնը և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։

Ծրագրի նպատակն է տեխնոլոգիական գրագիտության և հմտությունների զարգացման միջոցով բարձրացնել գործազրկության բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերի աշխատունակությունն ու մրցունակությունը Հայաստանում։ Ծրագիրը միտված է թվային և արհեստական բանականության (ԱԲ), կիբեռանվտանգության, ինչպես նաև փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը, տարածմանը և արդյունավետ կիրառմանը՝ արդյունքահեն ուսումնա-վարքաբանական մոդելների կիրառմամբ։

Մրցույթին մասնակցող կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու առաջարկներ՝ 2026 թվականի հուլիս–նոյեմբեր ժամանակահատվածում ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման համար։ Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր պետք է պարտադիր ներառի բոլոր չորս հմտությունները՝ թվային գրագիտություն, ԱԲ գրագիտություն, կիբեռանվտանգություն և փափուկ հմտություններ:

Մեկ կազմակերպության համար առաջարկի առավելագույն գումարը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։ Մրցույթի արդյունքում ընտրվելու են մի քանի ընկերություններ և/կամ ՔՀԿ-ներ, որոնք համատեղ կապահովեն առնվազն 1,000 շահառուի վերապատրաստումը Երևանում և հատկապես ՀՀ մարզերում։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հայտադիմումների ամբողջական փաթեթը հասանելի են հետևյալ պաշտոնական հղմամբ` https://shorturl.at/QNLLM  

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 23-ը՝ ժամը 23:59։

Հետաքրքրված ՔՀԿ-ների և մասնավոր ընկերությունների համար կազմակերպվող առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 15:30–17:00։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/cgnXE6jcEHA3suDC6

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել 055 613 361 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել impactstation.am@undp.org էլեկտրոնային հասցեին:

Նմանատիպ գրառումներ