Մեկնարկել է Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 10/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
Հայաստանում տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ուղղված Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է հայտերի ընդունումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել վաղ փուլում գտնվող թիմերին՝ նրանց տրամադրելով մենթորական աջակցություն և գործնական գիտելիքներ՝ հետագա աճի ու ներդրումային փուլերին պատրաստվելու համար։
Ծրագրի շրջանակում ընտրվելու են 10–15 ստարտափներ, որոնք հնարավորություն կունենան աշխատել տարբեր երկրներից ժամանող փորձառու մենթորների հետ, ստանալ խորհրդատվություն, անհատական մենթորություն, գործնական գիտելիքներ և նախապատրաստվել հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը Plug and Play-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 23:
Նախաաքսելերացիոն ծրագիրը կտևի 3 ամիս՝ առկա (in person) ձևաչափով։ Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի օրերին։
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն և բարձրացնել ներդրումային գրավչությունը: