ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կազմակերպում է մասնագիտական դասընթացներ, իրականացնում համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքներ, մշակում տեխնիկական նոր լուծումների:
Արդյունքում, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման զարգացման տեմպերին զուգահեռ՝ պետական մարմինների կողմից կկիրառվեն պաշտպանության ավելի հուսալի կառավարման համակարգեր, իսկ տեղեկատվության փոխանակման գործընթացի անվտանգությունը կլինի առավել բարձր:
Արման Դարբինյան
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հեռ.` +374 (10)
Էլ. փոստ`