Մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացը
- Հրապարակվել է՝ 22/04/2025
- Թեմաներ
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Հայտերի ընդունումն արդեն սկսված է։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն՝
- աշխատանքային միգրանտների համար
- նոր աշխատողների ներգրավման համար
- կադրերի վերապատրաստման համար:
Եթե դուք գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։
Հայտերը ընդունվում են հետևյալ հղմամբ: