ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը
- Հրապարակվել է՝ 16/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրինագծին կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 15։
Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նշվել է, որ նախագիծը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ գործակցությամբ, որի արդյունքում Կարգավորող պետական մարմնին լիազորվել է սահմանել համապատասխան չափորոշիչներ պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման համար:
Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հստակեցվում են նաև տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածելը, ցանցային օպերատորների նկատմամբ հստակ սահմանվում են լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները, նախատեսվում է տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեության իրականացման համար: