Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ
- Հրապարակվել է՝ 21/06/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Երվանդ Քոչարի թանգարանում հունիսի 21-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային:
Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը (1899-1979թթ.)՝ իր քանդակներից մեկի խորապատկերին:
Գեղաթերթիկի վրա Երվանդ Քոչարի «Գլխաքանդակ» (1933թ.) «Մելամաղձություն» (1959թ.) և «Սասունցի Դավիթ» (1959թ.) քանդակներն են, «ՀԱՅ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև «Ինքնադիմանկար» (1936թ.), «Պատերազմի արհավիրքը» (1962թ.) նկարները և «125 ԱՄՅԱԿ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: