Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ամփոփվել է Plug and Play նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման փուլը

Plug and Play նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման փուլը ամփոփվել է։ 

Ծրագրին մասնակցելու համար դիմել է ավելի քան 120 ստարտափ, որոնցից մասնագիտական հանձնաժողովը կընտրի 15 մասնակից ստարտափներին։

Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ նպատակ ունենալով աջակցել ընտրված ստարտափներին իրենց գաղափարների զարգացման, բիզնես մոդելների կատարելագործման և ներդրումային պատրաստվածության բարձրացման գործընթացում։

Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառումը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 18:30-ին, Մատենադարանի երկրորդ մասնաշենքում։

Միջոցառմանը ներկա կլինեն ձեռներեցներ, ներդրողներ, ոլորտի փորձագետներ և ստարտափների հիմնադիրներ։ Հյուրերը կունենան բացառիկ հնարավորություն ծանոթանալու ընտրված ստարտափներին, տեղեկանալու ծրագրի առաջիկա միջոցառումների և համագործակցության հնարավորությունների մասին, որին կհաջորդի կապերի հաստատման միջոցառումը (networking event)։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Նմանատիպ գրառումներ