Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպանին
- Հրապարակվել է՝ 13/09/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդին։
Գևորգ Մանթաշյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Ինժեներական քաղաք», պետական աջակցության և կրթական ծրագրերը։
Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև արդեն իսկ ձևավորված երկկողմ հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններ կարող են նախանշվել և շոշափելի արդյունքներ գրանցվել:
Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ նպաստելու ոլորտային գործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, մասնավորապես՝ արհեստական բանականությանը, կապի և փոստի ոլորտին, հանքաարդյունաբերության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառմանը, կրթական նոր ծրագրերին։