Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման, ռազմարդյունաբերության, հայկական արբանյակի, իրականացվող ծրագրերի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում ամփոփել է 2022 թվականը։ Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքների ընթացքը։

Ռոբերտ Խաչատրյանը մասնավորապես նշել է.

  • ՏՏ ոլորտում արդեն կիրառական արդյունքներ ունենք։ Ոլորտում գրանցված աշխատակիցների քանակը շուրջ 24 հազար է։ ՊԵԿ–ից ստացված տվյալների համաձայն` նրանք ունեն բավական բարձր վարձատրություն և իրենց ստացած եկամուտները ծախսում են ՀՀ–ում։
  • Ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր ունենք, որոնցից մեկը «ԲՈւՀ–մասնավոր հատված» ծրագիրն է։ Տարբեր կրթական հաստատությունների հետ` թե՛ պետական, թե՛ մասնավոր, որոշակի հմտություններ ենք սովորեցնում նրանց, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտությունը փոխել, մտնել ՏՏ կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ։
  • Ամեն տարի փորձում ենք ճշգրտել ամենապահանջված կրթական ուղղությունները։ Ի տարբերություն անցած տարիների՝ այս տարի փորձեցինք շեշտը դնել ավելի բարձր մասնագիտացում ունեցող կադրերի պատրաստման վրա։
  • 2022թ. առանձնացրել ենք հետևյալ հինգ ուղղությունները` արհեստական բանականություն, բլոկչեյն, ինժեներություն, կիբեռանվտանգություն և տեխնոլոգիական ձեռներեցություն։ Ունեցանք շուրջ 2000 դիմորդ։
  • Կարևորում եմ «Ներուժ» ծրագիրը, որն ուղղված է սփյուռքի ներուժը Հայաստան բերելուն։ Հիմնական նպատակն այն է, որ դրամաշնորհ ստացած թիմը տեղափոխվի Հայաստան, առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվի և գործունեություն ծավալի։
  • Կառանձնացնեմ նաև «Ինժեներական քաղաք» ստեղծելու նախագիծը։ Առանձին վերցրած տարածքում ինժեներական ընկերությունների համար ստեղծում ենք պայմաններ, համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ։ Քաղաք ստեղծելու նպատակով այս տարի արդեն շինարարություն է սկսվել մայրաքաղաքի Բագրևանդ թաղամասում։
  • ՀՀ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 1–ին հաստատվեց նոր աջակցության ծրագիր։ Որոշում կայացնելու համար մեզ համար հիմնական պատճառը միայն տարադրամի փոխարժեքի տատանումները չէին։ Մենք խնդրին մոտեցել ենք համակարգված։ Մեր կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ համաշխարհային մակարդակով բարդություններ են սպասվում ՏՏ ոլորտում։ Մենք ուզում ենք հնարավորություն տալ, որպեսզի մեր ընկերությունները ժամանակ շահեն և ավելի պատրաստված լինեն մարտահրավերներին։
  • Մեր նպատակը միայն մեկ արբանյակ ունենալը չէր, դա արվում էր որպես առաջին քայլ, որպեսզի մենք ցույց տանք, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նաև այդ ուղղությունը և վստահեցնենք մասնավորին, որ ինքն էլ կարող է մասնակիցը դառնալ այդ ոլորտի կայացմանը։ 10-ից ավելի ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել և որոշակի քայլեր են անում ոլորտում գործունեություն ծավալելու ուղղությամբ։
  • Ուզում ենք Հայաստանում արբանյակաշինությունը զարգացնել, ինչը մեր ռազմավարության մեջ նշված է։
  • Կադրային հարցերի լուծման հնարավորություններ կան։ Կոնկրետ առաջին արբանյակի հետ կապված՝ պայմանավորվածություն ունենք Satlantis ընկերության հետ, որը պատրաստ է կազմակերպել կադրերի վերապատրաստումն ու ուսուցումը։
  • Բացառապես խաղաղ նպատակներով են օգտագործվում արբանյակից ստացված տվյալները։ Իհարկե, պաշտպանական առումով, կարծում եմ, բավականին օգտակար տեղեկություն հնարավոր է ձեռք բերել արբանյակից ստացված նկարներով։
  • Ռազմարդյունաբերության ոլորտում շատ անելիքներ կան, բայց ոլորտի զարգացումն այս պահին գնահատում ենք դրական, որովհետև տեսնում ենք արդյունքները։
  • Հերթական «ԱրմՀայթեք» ցուցահանդեսն այս տարի մարտին անցկացվեց, որտեղ ներկայացված էին ռազմարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների բազմաթիվ ցուցանմուշներ։ Հաջորդ «ԱրմՀայթեք»-ը նախատեսվում է 2024թ., կարծում եմ այնտեղ ավելի շատ բան կունենանք ցուցադրելու։
  • Մենք ռազմարդյունաբերության ընկերությունների ռեեստր ունենք և բոլորի հետ ուղիղ կապի մեջ ենք։
  • Գաղափարից մինչև սպառազինություն անցնելը որոշակի քայլերի հերթականություն ունի և հնարավոր չէ ինչ–որ քայլեր շրջանցել կամ արագացնել։
  • Մինչև որևէ նմուշ պետական փորձարկում չի անցնում, հնարավոր չի լինում դա կիրառել իրական կյանքում։ Մի քանի պատճառ կա դրա համար, բայց առաջին և ամենակարևոր պատճառն անվտանգությունն է կիրառողի համար։

Առավել մանրամասն՝ https://rb.gy/f9sgm3

Նմանատիպ գրառումներ