«Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է
- Հրապարակվել է՝ 04/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված՝ 2025 թվականի մարտի 3-ից 6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձվում է մինչև նոյեմբերի 10-ը:
Ցուցահանդեսը համարվում է ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջազգային միջոցառումներից մեկը, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ համաշխարհային բջջային կապի օպերատորները և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները։
Նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների առաջարկած լուծումները, նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումները։ Սա բացառիկ հնարավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային հեղինակավոր հարթակում։
Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ը հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/mwc-barcelona-2025-app-form
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում՝ MWC Barcelona 2025։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով:
Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսերը, կեցության հետ կապված այլ ծախսերը հոգալու են ընտրված ընկերությունները: