Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. դեկտեմբերի 4-7-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք՝ Կահիրեում կայանալիք «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Բացի պաշտպանական և անվտանգային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նշյալ բնագավառում:

Նախարարությունը՝ հայկական ոլորտային ընկերությունների հետ, ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և անվտանգային ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:

Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. հուլիսի 30-ն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն՝ միջոցառման պաշտոնական կայքում

Նմանատիպ գրառումներ