Մեկնարկել է «ԴիջիԹեք23»-ին ոլորտային նորաստեղծ ընկերությունների մասնակցության հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 09/09/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023 թվականի հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք23» («DigiTec23») ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
Նախարարությունը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով՝ ներկայացնելով ոլորտային նորաստեղծ ընկերություններին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը՝ հետևյալ հղումով:
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից:
«ԴիջիԹեք23»-ի մասին
2005 թվականից ի վեր «ԴիջիԹեք»-ը տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական իրադարձությունն է, որի ընթացքում մի քանի տասնյակից ավել ցուցադրողներ ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու տեխնոլոգիական լուծումները:
Այս տարի «ԴիջիԹեք»-ը կանցկացվի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում և կկրի «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։
«ԴիջիԹեք23»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա:
Միջոցառման մանրամասները հետևյալ հղումով՝ https://www.digitec.am/:
Մասնակցության հետ կապված հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38, 010-59-01-62 հեռախոսահամարներով: