Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին
- Հրապարակվել է՝ 08/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է «Japan IT Week» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայանում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնք Japan IT Week-ի շրջանակներում կցուցադրեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռքբերումները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը։
Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցության հաջողված նախաձեռնություններն ու հեռանկարային նախագծերը, հայկական տեխնոլոգիական ընկերությունների նորարարական լուծումները, արտադրատեսակներն ու մատուցվող ծառայությունները։
Japan IT Week-ին մասնակցության նպատակն է ստեղծել նոր գործարար կապեր ոլորտի առանցքային դերակատարների հետ և ընդլայնել համագործակցության շրջանակները։
Japan IT Week-ը Ասիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային լուծումների խոշորագույն ցուցահանդեսներից է, որը միավորում է հազարավոր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և ոլորտի միջազգային փորձագետների։
Միջոցառումն իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համագործակցությամբ։